ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ասում են...

Ասում են...
03.03.2017 | 00:24

...թե վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից առաջ ոչ անհայտ «ֆորբսահայ» գործարար Սամվել Կարապետյանը, որպես մխիթարանք (որպեսզի Աբրահամյանները շատ չնեղվեն այդ հրաժարականից և «կուտակումներ» չունենան նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ), սանիկ Արգամ Աբրահամյանի համար բավականին շքեղ առանձնատուն է գնել Մոսկվայի կենտրոնում, որոշ գնահատումներով` մեկ միլիոն դոլար արժողությամբ։

«Իսկ հիմա, ահա, Արգամը փորձում է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով, համարյա` ընդդեմ վարչապետ Կարեն Կարապետյանի»,- տեղեկացրեց մեր գիտակ աղբյուրը:

Դիտվել է՝ 5073

Մեկնաբանություններ